Մարտի 3-ին կրթահամալիրի Ավագ դպրոցում մասնակցեցի գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ հանդիպում-զրույցին, որը կազմակերպվել էր հասարակագիտական  ստուգատեսի շրջանակում:

Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր, բայց հիմնականում տեղեկատվական դաշտում: պարոն Մարտիրոսյանը հիմնականում խոսեց իր գրական-գեղարվեստական գործունեության, ինչպես նաև իր մի քանի գործերի մասին։

Հանդիպում-զրույցից առաջ պատրաստվել էի, սակայն չէի կարդացել իր «Բամբակե պատեր» գիրքը։ Սակայն այս հանդիպումից հետո համոզվեցի, որ անպայման կկարդամ այն, քանի որ պարոն Մարտիրոսյանը շատ մանրամասն և հետաքրքիր ձևով նկարագրեց գրքի սյուժեն և բովանդակությունը…այն սկսեց ինձ հետաքրքրել…

Սա նույնպես շատ հետաքրքիր և մտածելու տեղիք տվող հանդիպում էր։ Ինձ դուր եկավ պարոն Մարտիրոսյանի անմիջական շփումը լսարանի հետ։

Տեսադարան