Մարտի 5-ին հասարակագիտական ստուգատեսի շրջանակում հանդիպում ունեցանք «Քաղաքական երկխոսություն» ՀԿ նախագահ Ավնիկ Մելիքյանի հետ։ Նախ ասեմ, որ այս հանդիպումը ամենահետաքրքիրներից էր։ Լսարանը կլանված լսում և կարծիքներ էր հայտնում թեմայի շուրջ։ Ավնիկ Մելիքյանը շատ անմիջական կերպով լսեց բոլորիս և խոսեց մեր կարծիքների մասին։

Նախ անցկացրեցինք «հետազոտություն», որպեսզի հասկանանք, թե ինչպես են ծնվում կարծրատիպերը։ Ապա սկսեցինք խոսել բուն թեմայից ՝ֆեմինիզմից։

Խոսեցինք կանանց և տղամարդկանց կարծրատիպերի մասին և, թե ինչպես են դրանք խոչընդոտում հասարակությանը ապրել այնպես, ինչպես ցանկանում են։ Խոսեցինք տղամարդու և կնոջ իրավունքների ու հնարավորությունների մասին՝ կյանքի տարբեր բնագավառներում։ Պարզեցինք նաև կանանց իրավունքների սահմանափակ լինելու պատճառները և տղամարդկանց մասին կարծրատիպերը կոտրող բնավորության գծերը, ինչպես նաև բազում այլ խնդիրներ, որոնք առկա են մեր հասարակության շրջանում։
Քննարկման ընթացքում խոսվեց  նաև կանանց՝ պարտադիր բանակում ծառայելու հարցի մասին։ Ավնիկ Մելիքյանը նշեց, որ ծայրահեղությունների կենտրոնում կարելի է գտնել «ոսկե միջինը» և առաջնորդվել դրանով, քանի որ այդպես երկու կողմերն էլ շահում են։

Հանդիպումը կարևոր էր այնքանով, որ քննարկման արդյունքում կոտրվեցին շատ կարծրատիպեր, որոնք հասարակության մեջ ընկալվում են որպես հատկանիշ տվյալ սեռի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, հանդիպումը ավելի քան հաջողված էր։

Տեսադարան

3 thoughts on “Ավնիկ Մելիքյանի հետ հանդիպում-քննարկումից հետո

Leave a comment