1. Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը: Փորձե՛ք հիմնավորել:

Դա հրատապ խնդիր դարձավ, որովհետև պարսկա-բյուզանդական բաժանումից հետո հայերը կարող էին կորցնել իրենց պաշտամունքը և մշակույթը և դրա համար էլ պետք էր ունենալ սեփական գիր, ոչ թե ամեն ինչ կարդալ հունարեն, պարսկերեն կամ ասորերեն։

2. Ներկայացրե՛ք «Պատմագրություն» բնագավառի ձեռքբերումները: Առանձնացրե՛ք Մովսես Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը:

Պատմագրության բնագավառը շատ մեծ էր։ Մի շարք գրողներ գրել են Հայաստանի պատմությունը տարբեր թվականներին, դրանով նրանք մեր սերունդին տալիս են գիտելիք և տեղեկություններ մեր անցյալի և նախապապերի մասին, ովքեր մեզ համար ստեղծել են բարենպաստ պայմաններ։ Խորենացին ապրել է 410-490 թվականները և գրել շատ հայտնի գիրք <<Հայոց Պատմություն>>-ը։ Նրան անվանել են Քերթողահայր կամ Պատմահայր։ Նաև գրել է <<Աշխարհացույց>>> գիրքը, որը հետագայում շարունակել է Անանիա Շիրակացին։ Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկն էր։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Մեծ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։

9-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կայն նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Դպրոցները հիմնականում եկեղեցու տնորինության տակ եին։ Կային ծխական, վանական և տաճարային դպոցներ, որոնց հիման վրա ձևավորվեցին վարդապետարաններ։Կրթական համակարգը բաղկացախ էր տարրական և բարձրագույտ տիպի դպրոցներից։Բարձրագույն դպրոցներում սօվօրում էին 7-8 տարի։ Նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհոննս Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։ Նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները, Նարեկի վարդապետարանը։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետն էր Հովհաննես Իմաստասերը։ Կարևոր էր Գլաձորի համալսարանի դերը։ 1280-ական թթ․ հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ Գլաձորի համալսարան անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը, որը ղեկավարում էին Հոհնան Վորոտնեցին և Գրիգր Տաթևացին։ Հռչակավոր էր Սիսի համալսարանը։ Հայտնի էր Սկևռայի դպրոցը Կիլիկյան հայաստանում։ Մանրանկարչության, գրչության արվեստի և երաժշտուրյան զառգացման գործում մեծ դեր խազաց Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Leave a comment