ՀՀ անկախության հռչակումը։
ԽՍՀՄ-ում օգոստոսյան հեղաշրջման ձախողումից հետո թուլացավ նաև կենտրոնական (Մոսկվայի) իշխանությունը։ 1991թ․ մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հարցով։ 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցածներից Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ։ Հանրաքվեի ընթացքին հետևում էին աշխարհի 25 երկրներից ժամանած 117 դիտորդներ։Եվ այսպես ընդունվեց Հայաստանը անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը։

Իշխանության մարմինների ձևավորումը։
Պետական կարգն ամրախնդելու համար անչափ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ․ օգոստոսի 1-ին «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում I անգամ անցկացվեցին համաժողովրդավարական նախագահական ուղղակի ընտրություններ։ ՀՀ նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հետագայում համապետական ընտրություններում (նախագահական և խորհրդարանական) խախտման բազմաթիվ դեպքեր գրանցվեցին։ 1996թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան նախագահական II ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից բացասական գնահատականի արժանացան։ Հանրապետությունում քաղաքական ճգնաժամը խորացավ։ Դա էլ ի վերջո հանգեցրեց 1998թ․ փետրվարի 3-ին Լ․ Տեր-Պետրոսյանի հրաժարականին։
1998թ․ մարտին ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որը վերաընտրվեց 2003թ․։ 2008թ․ հանրապետության նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը(վերաընտրվել է 2013թ․)։

Ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունեցել 1995, 1999, 2003, 2007, 2012 թվականներին։
Ձևավորվեց նաև ՀՀ դատական համակարգը։

Բանակը։ Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման երաշխավորողը կարող էր լինել միայն ազգային մարտունակ բանակը։ Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ․) այնպես էլ երրորդ հանրապետության բանակը ծնվեց պատերազմի դաշտում։ Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները։ 1989թ․ ապրիլի 24-ին կամավորներից ստեղծվեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ)։ 1990թ․ օգոստոսի 29-ին ՀՀ գերագույն խորհրդի որոշմամբ ՀԱԲ-ը լուծարվեց։
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ Դրա հիմքի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որն էլ իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը։

ՀՀ նախագահի 1991թ․ դեկտեմբերի 5-ի հրահանգով պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղաց մարտունակ և կարգապահ բանակ ստեղծելու գործում։

1992թ․ հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց հայոց բանակի ստեղծումը։

Հանրապետության խորհրդանիշները։ «ՀՀ պետական դրոշի մասին օրենքը» Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց 1990թ․ օգոստոսի 24-ին։
ՀՀ անկախության հռչակումով պետական զինանշան դարձավ Առաջին հանրապետության զինանշանը՝ մասնակ փոփոխված տարբերակով։

Leave a comment