«Ճանճի մահը» Մարգրիտ Դյուրաս, վերլուծություն

Հենց որ մարդկային էակը մենակ է մնում, սկսում է դեգերել անմտության մեջ։ Այս ստեղծագործությունը կարդալիս հասկացա, որ բոլորս էլ այսպիսի պահեր ունենում ենք մեր կյանքում, երբ հասկանում ենք, թե ինչքան կարճ է կյանքը, և ինչքան դաժան է մահը։ Այդ ամենին ականատես լինելուց հասկանում ենք, որ մենք էլ մեկ օր այդ էակի նման կընդունենք մեր վերջին … Continue reading «Ճանճի մահը» Մարգրիտ Դյուրաս, վերլուծություն

«Actus tragicus» Արամ Պաչյան, վերլուծություն

Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ: Առաջին պարբերության մեջ Պաչյանն արտահայտում է իր մտքերը կյանքի սովորական հոսքի մասին, և թե ինչպես է այն մեզ կաղապարված պահում։ Ինձ դուր եկան իր հաղթելու և պարտվելու մասին մտքերը։ «Ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել … Continue reading «Actus tragicus» Արամ Պաչյան, վերլուծություն

«Խոնարհ աղջիկը» Ակսել Բակունց, վերլուծություն

Բակունցի պատմվածքները շատ տարբեր սյուժետներ են ունենում, այս մեկը չնմանացրեցի իր մյուս պատմվածքներին։ Սակայն այն մի փոքր նման էր «Միրհավ» պատմվածքին։ Սա ևս դաժան սիրո պատմություն էր, որը սկզբից նման չէ սիրո պատմության։ Խոնարհը և իր ընտանիքը ապրում էին Ձորագյուղում։ Այդ գյուղ էր տեղափոխվել նաև 17-18 տարեկան երիտասարդ, ով նոր էր ազատվել բանտից։ Նա սկսեց … Continue reading «Խոնարհ աղջիկը» Ակսել Բակունց, վերլուծություն

«Ալպիական Մանուշակ» Ակսել Բակունց, վերլուծություն

Այս պատմվածքը հիմնականում մարդկային արժեքների մասին էր։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։ Առաջին ձիավորի արժեքները չափազանց պարզ էին։ Նա հետաքրքրվում էր միայն սնվելով և սննդային մշակույթով։ Երեք ձիավորներից երկրորդը ՝ բնագետն էր, ում մասին Բակունցն իմ կարծիքով ամենաքիչը խոսեց։ Բնագետը հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։ Իսկ երրորդ … Continue reading «Ալպիական Մանուշակ» Ակսել Բակունց, վերլուծություն

«Միրհավ» Ակսել Բակունց, վերլուծություն

Այս պատմվածքի մեջ, իմ կարծիքով նկարագրությունները կլանող երևույթ էին հանդիսանում։ Նկարագրություններն այնքան մանրամասն էին արված, որ հնարավոր չէր պատմվածքից կտրվելը։ Պատմվածքը չստացված սիրո մասին էր, որն ավարտվեց տխուր, բայց ռեալ ձևով։ Դիլանը չհասավ այն ամենին, ինչի մասին նա երազում էր, սակայն Սոնան նույնպես։ Երկուսի կյանքն էլ անցավ անիմաստ և «պարտադրված»։ Ինձ դուր եկավ այն, որ … Continue reading «Միրհավ» Ակսել Բակունց, վերլուծություն

Չարենցյան ընթերցանություն

«Էմալե պրոֆիլը ձեր» Էմալե պրոֆիլը Ձեր,Ձեր հակինթ աչքերը բիլԵս այսօր կուզեմ երգել,Որպես մի անհայտ դը Լիլ։Արդյոք ո՞ր վարպետը մեծՀորինել է դեմքը Ձեր.Արդյոք ո՞ր Ոգին տվեցՁեր դեմքին լուսե գծեր։Կուզեի երգեր կապելԵվ գովել երգով անծիրԷմալե պրոֆիլը Ձեր,Ձեր հակինթ աչքերը բիլ։Եղիշե Չարենց, «Էմալե պրոֆիլը ձեր» Եղիշե Չարենցի «Էմալե պրոֆիլը ձեր» բանաստեղծությունը ինձ տեղափոխեց ռոմանտիզմի ժամանակաշրջան, երբ ամեն ինչ շատ … Continue reading Չարենցյան ընթերցանություն

Թավուտում – Ռյունոսկե Ակուտագավա, վերլուծություն

Այս տեսակի ստեղծագործություն առաջին անգամ էի կարդում։ Այն ուներ ավելի քան 1 մարդու տեսակետ և այս հատկանիշը ավելի էր հետաքրքրեցնում ստեղծագործությունը։ Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործությունը սպանության մասին էր, որը ավելի և ավելի խճճվում էր։ Կային տարբեր մարդկանց տեսակետներ, որոնք իրար հակասում էին։ Պատմվածքի հերոսուհուն բոլորը ներկայացրել էին որպես խիզախ, գեղեցիկ և պարկեշտ աղջկա, բայց վերջում … Continue reading Թավուտում – Ռյունոսկե Ակուտագավա, վերլուծություն