Մարտի 22-ին, ժամը՝ 13։00, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանի հետ։ Նորին սրբազնությունը՝ գերաշնորհ տեր Նարեկը, ՀԱԵ Անթիլիասի կարթողիկոսության արտաքին կապերի պատասխանատուն է։
 Կլոր սեղանը բաղկացած էր երեք մասից՝

Նորին սրբազնությանը սկզբից ներկայացան մեր դպրոցի արևմտահայերենի մասնագետներն ու ուսումնասիրողները։ Ներկայացրին սովորողների կատարած արևմտահայերեն նախագծերը, ուսումնասիրությունները և այլն։ Նշեցին նաև, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կարևորում է արևմտահայերենն ու դրա շուրջ իրականացված նախագծերը։

Այնուհետև «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակակիր սովորողներով ներկայացրինք հասարակագիտական ստուգատեսը և «Տիգրան Հայրապետյան» մրցանակը։ Նախ խոսեցինք հասարակագիտական ստուգատեսի բովանդակության, ուղղությունների մասին, այնուհետև ստուգատեսի շրջանակում իրականացված հանդիպումների, նախագծերի, քննարկումների և կլոր սեղանների մասին։ Ապա ներկայացրինք Տիգրան Հայրապետյանի օրվա՝ Մարտի 18-ի օրակարգը և իրականացված միջոցառումների շարք։ Ներկայացրինք նաև մրցանակաբաշխության կարգը՝ առաջադրման, ինքնաառաջադրման, նախագծային փաթեթի ներկայացման փուլերով։ 

Ստուգատեսի ներկայացումից հետո ներկայացան նաև 12-րդ դասարանի սովորողները, ովքեր մասնակցել էին Երևան-Ստամբուլ նախագծին և մեկնել Պոլիս, ծանոթացել այնտեղի հայերի հետ և կապել կամուրջներ նրանց հետ։ Խոսեցին նաև  իրենց տպավորություններից և հետճամփորդական գործողություններից։


Վերջում ներկայացան Կանթեղ հոգևոր բլոգի ակտիվ խմբագիրները, ովքեր ներկայացրին կրթահամալիրի հոգևոր կողմը, պատմեցին պատարագների, ժամերգությունների մասին։


Շատ հետաքրքիր, ուսուցողական և օգտակար հանդիպում էր, մանավանդ այսպիսի հյուրի հետ։

Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանի խոսքը

Տեսադարան