2017-2022 թվականների ծարագիր

  • Տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի;
  • Կատարելագործել զբոսաշրջությունը կարգավորող ոլորտը;
  • Ստեղծել նպատակային շուկա;
  • Դյուրացնել զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանի հատումը;
  • Հայաստան առանց արտոնագրի մուտք գործելու հնարավորություն ստեղծել;
  • Սահմանել նոր որակական պահանջներ զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ և ներդնել դրանց ապահովման մեխանիզմում;
  • Մեծացնել Հայաստանի ճանաչելիությունը;
  • Պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում;
  • Զարգացնել էկոտուրիզմը։

2017 թվականի այս ցանկում, իմ կարծիքով, տվյալ պահին (2021) գրեթե ամեն ինչ իրականցված է։ Եվրոպայի մի շարք երկրներ ազատ մուտք են գործում Հայաստան, էկոտուրիզմը զարգացել է ՀՀ մարզերում, Հայաստան են այցելում ավելի և ավելի շատ զբոսաշրջիկներ։

Սակայն այս պայմաններից որոշները պետությունը չի իրականացրել, այլ այն ինքն իրեն է ստացվել։ Օրինակ, զբոսաշրջիկների թիվը նաև շատացել է, քանի որ նրանց մոտ հետաքրքրություն առաջացավ 2020 թվականի պատերազմական իրավիճակից հետո։ Հետպատերազմյան մեր իրավիճակը ստիպեց օտարերկրացիներին ավելի հետաքրքրությամբ նայել Հայաստանին։ Այսպես աճեց նաև Հայաստանի ճանաչելիությունը։

Որակական պահանջների կետը չեմ կարծում, որ իրագործվել է։ Կային կազմակերպություններ, որոնք լավն էին և լավն էլ մնացել են, մյուսները նույնպես մնացել են նույն մակարդակի վրա։

2018 թվականի ծրագիր

2018 թվականի ծրագիրը հիմնականում համախմբված էր Թավշյա հեղափոխության շուրջ, քանի որ այն գտնվում էր համաշխարհային ուշադրության ներքո։ Այս միջադեպը շատ տուրիստների գրավեց դեպի Հայաստան։

Ըստ 2018 թվականի ծրագրի զբոսաշրջիկների աճը լավ պատրվակ էր զարգացնելու փոքր և միջին բիզնեսը։ Այս տարում նաև ակտիվորեն բարձրացավ Գինու փառատոնի վարկանիշը, որը նույնպես շատ տուրիստներ գրավեց։

Զբոսաշրջության մեծ աճ գրանցվեց նաև 2018ի հոկտեմբերին, երբ Ֆրանկոֆոնիան եկավ Հայաստան։ Այս շրջանում կառավարությունը ամրապնդեց իրավական մարմինների և ոստիկանության դիրքերը ՝տուրիստներին ապահովություն ներշնչելու համար։

2019 թվականի ծրագիր

2019ին կառավարությունը արդեն մշակում էր էկոտուրիզմի, գաստրոտուրիզմի, էքստրիմալ տուրիզմի և էթնո տուրիզմի զարգացման ծրագրերը։

Նրանք նաև կենտրոնանում էին Հայաստան առանց վիզա մուտքի և օդային տրանսպորտի գների անկման վրա։

Տուրիզմի տարբեր ճյուղերի զարգացումը պայմանավորված էր նրանով, որ գնալով աճում էր տուրիստների թիվն ու պետք էր զարգացնել արդեն համաշխարհային չափանիշով հայտնի տուրիզմի տեսակները։ Կային տուրիստներ, ովքեր գալիս էին հատուկ ինչ-որ ոլորտի հետ ծանոթանալու համար, և նրանց համար կոնկրետ մշակված ծրագիր չկար։

2021-2026 թվականների ծրագիր

Այս ժամանակահատվածում կառավարությունն ավելի շատ կկենտրոնանա օտարերկրյա երկրների և միջազգային կազմակերպությունների հետ կապերը ամրապնդելու վրա։ Այս կերպ կառավարությունը ցանկանում է գրավել համաշխարհային շուկայի մի մասը, մասնավորապես Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Բարեկարգվելու են մոտ 20 զբոսաշրջային վայրեր և խթանելու են զբոսաշրջության տեսակների բազմազանության առկայությունը։ Նախատեսվում է նաև մեծացնել միջազգային հյուրանոցային ցանցերի առկայությունը։ Ավելացվելու է Հայաստանում, հիմնականում մարզերում կայացող գաստրո և մշակութային փառատոնների թիվը։ Առցանց հարթակ է ստեղծվելու զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք հեշտությամբ ընրեն տուրիստական փաթեթներ։ Շարունակվելու է մեծացվել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ավիաշվերթների թիվը, ավելացնելով նոր ընկերություններ, որոնք կկատարեն չվերթներ։

2 thoughts on “Զբոսաշրջության ոլորտը  կառավարության տարբեր տարիների ծրագրերում

Leave a comment