Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որը ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թվականի նոյեմբերի 29ին Ռուսաստանի 11րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Դեկտեմբերի 2ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին։ Հայաստանի հեղափոխական կոմիտեն, դեկտեմբերի սկզբին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում։

Հայաստանն այս շրջանում կառավարվում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։ Հայհեղկոմի առաջին որոշմամբ ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով։ Նախկին համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալ»։

ՀԽՍՀ իշխանությունները երկրի տնտեսության մեջ կիրառեցին Ռուսաստանում իրականացվող ռազմական կոմունիզմի քաղաքականությունը։ Հայի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվեց ժողովրդի կողոպուտւ և արժանացավ դժգոհության։ 1921 թվականի փետրվարի մասսայական ձերբակալություններն ու գնդակահարությունները հանգեցրին ապստամբության, որի հետևանքով հեղկոմը վերակազմվեց ԿԽՍՀ Ժողխորհի։ Կազմվեց նաև կառավարություն՝Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ։

Ապստամբության ժամանակ ստեղծված Հայաստանի փրկության կոմիտեն հեռացավ Ինքնավար Սյունիք, որն այդ օրերին խորհրդա-ադրբեջանական վտանգից պաշտպանում էր Գարեգին Նժդեհը։ Այն վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։

1921 թվականին Զանգեզուրում նույնպես հաստատվեց խորհրդային իշխանություն։ Ըստ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև սահմանն անցկացվեց Ախուրյան և Արաքս գետերով։ ՀԽՍհ-ի կազմավորման ընթացքում ընթացքում շատ հողատարածքներ, որոնք Հայաստանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականության մեջ էին մտնում, հանձնվեցին Ադրբեջանին և Թուրքիային։ Դրանցից էին՝ Նախիջևանը, Սուրմալուն, Շարուրը։ Հեկտեմբերի 13ին Կարսի պայմանագրով վավերացվեց հայկական տարածքների այդ բռնազատումը։ 1921 թվականի հուլիսի 5ին ՌԿԿ կենտկոմը Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս և առաջարկվեց կազմավորել ինքնավար մարզ։ Միաժաման Վրաստանին կցվեցին Լոռին և Ախալքալաքը։ 1923 թվականի հուլիսին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների պարտադրանքով կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանի կազմում։

1922 թվականի հունվարին ՀՍԽՀ իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինեցին ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ 1922 թվականի փետրվարին ընդունվեց ՀՍԽՀ առաջին Սահմանադրությունը, որը նաև առաջինն էր հայոց պետկանաության պատմության մեջ։ ԱԽՖՍՀ-ի լուծարումից հետո՝ 1936 թվականի դեկտեմբերի 5ից, ՀԽՍհ-ի ինքնուրույն միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում։

Leave a comment