Առարկա — Պատմություն
Թեմա — «Պատմական ֆիլմերը, որպես ազգային, պետական և կրոնական պրոպագանդայի հարթակ»
Դասարան — 12.4
Ղեկավար — Սամվել Թամազյան

Հետազոտական աշխատանքը իրականացնում եմ` օգտագործելով Google Docs խմբագրիչը:

Թեման ընտրել եմ ելնելով իմ պատմության հանդեպ հետաքրքրությունից և վավերագրական ֆիլմերի հանդեպ սիրուց։ Պատճառներից էր նաև իմ ընթացիկ նախագծի թեման, քանի որ այն կապված է այս հետազոտական աշխատանքի թեմայի հետ։ Ընդհանրապես, բոլորն էլ սիրում են ֆիլմեր դիտել և այն համարվում է «հեշտ սովորելու» գաղտնիքը։ Սակայն, ոչ բոլորն են տեղյակ, որ ֆիլմերում կարող է թաքնված լինել շահարկող տողեր, թեմաներ, որոնք մեզ վրա ազդեցություն են ունենում, երբեմն առանց մեր գիտակցելու։

Աշխատանքը բաղկացած է լինելու տիտղոսաթերթից, բովանդակությունից, ներածությունից, 3 գլուխներից, վերջաբանից և գրականության բաժնից։ Ուսումնասիրելու ենք ազգային, պետական և կրոնական պրոպագանդայի տեսակները պատմական ֆիլմերում, վելուծելու ենք դրանց ազդեցությունը մարդկանց և մտածելակերպի ձևավորման վրա։

Աշխատանքի ընթացքը

Աշխատանքի ընթացքին կարող եք հետևել այստեղ։

Սեպտեմբեր – Ընտրեցի հետազոտական աշխատանքիս թեման և սկսեցի աշխատել, հավաքագրել աղբյուրներ։ Գծեցի հետազոտական աշխատանքի նախագիծը. որոշեցի աշխատանքը բաժանել 3 բաժնի, որոնցից ամեն մեկում կներկայացվի վերնագրի մեկ բաղադրիչ (գլուխ առաջին – կրոնական պրոպագանդա, գլուխ երկրորդ – ազգային պրոպագանդա, գլուխ երրորդ – պետական պրոպագանդա)։

Հոկտեմբեր – Սկսեցի գրել հետազոտական աշխատանքը. նախ կազմեցի տիտղոսաթերթը, ապա նախնական տեսքով գրեցի բովանդակությունը։ Գրեցի նաև ներածությունը, որին դեռ կանդրադառնամ հետազոտական աշխատանքը ավարտելուց հետո։

Նոյեմբեր – Սկսեցի առաջին գլխի նախապատրաստական աշխատանքները, հավաքագրեցի տարբեր աղբյուրներ կրոնական պրոպագանդայի մասին։ Այս պահին աշխատում եմ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն աղբյուրերի օգնությամբ։

Դեկտեմբեր – Հունվարին ներկայացվելիք հետազոտական աշխատանքիս պատճառով, դադարեցրի աշխատելը այս հետազոտականի վրա։

Հունվար – Հունվարին՝ առաջին հետազոտական աշխատանքս պաշտպանելուց հետո, նորից վերսկսեցի այս աշխատանքս։ Ընկեր Սամվելի հետ ունեցանք քննարկումներ հոտազոտական աշխատանքը գրելու մասին։

Փետրվար – Սկսվեց առաջին գլխի աղբյուրների վերանայման և դրա գրվելու գործընթացը։ Մի քանի հանդիպում ունեցանք ընկեր Սամվելի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ավելի մատչելի գրել առաջին գլուխը, քննարկել ենք մի քանի հարցեր դրա շուրջ։

Մարտ – Ավարտեցի բոլոր 3 գլուխները, քանի որ որոշվել էր, որ պետք է Ապրիլի 4ին կայանա հետազոտական աշխատանքի պաշտպանությունը։ Ավարտեցի նաև եզրակացությունը և գրականության բաժինը։ Հետազոտական աշխատանքը պատրաստ է ներկայացման։