Հայ ազատագրական պայքարի զինված փուլը


Հայդուկային շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում 1880ականների կեսին հայ ազգային կուսակցությունների ասպարեզ մտնելուց առաջ։ Այս ժամանակաշրջանում հայ ժողովուրդը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Այսպես իրար գլուխ հավաքվեցին մի շարք ֆիդայիներ, ում Րաֆֆին անվանում էր ժողովրդական վրիժառուներ և հեղափոխականներ։

Առաջին ֆիդայիներից էին Կարապետը ՝Սեբաստիայում, և Արաբոն ՝Սասունում։ Առաջին հայդուկային խմբերը ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։

1880ականների վերջին Սեբաստիայի Վիլայեթում կազմավորվել էին զինված ջոկատներ, որոնք ներկայացել էին որպես քրդեր ՝հայ-թուրքական վիճակը չսրելու նպատակով։ Սակայն այս շրջանում չհաջողվեց հայդուկյան դաշինքներ ստեղծել։

Ֆիդայիները զգալի աշխատանք են կատարել հայերին վերամիավորելու ուղղությամբ։

1880-90ականներին կովկասբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացել դեպի արևմտահայերի ազատագրական պայքարը։ Հայ երիտասարդները Թուրքիային սահմանակից շրջաններում կազմեցին հայդուկային խմբեր և զենքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան։ Այս իրադարձության հետ կապված հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինարար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից և այլն։

1890ականների սկզբին Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումը նոր թափ հավաքեց։ Սա պայմանավորված էր հնչակյանների և դաշնակների ստեղծումով։ Քանի որ կուսակցությունների նպատակն էր վերամիավորել Հայաստանն ու հայերին և լուծում տալ Հայոց հարցին, կուսակցությունները համագործակցեցին հայդուկների հետ։ Ֆիդայիները համարվում էին կուսակցությունների ռազմական ուժը։

1890ականների կեսից ՀՅԴ-ն հասրակա-քաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը։ Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ֆիդայիները հայերի ինքնապաշտպանության մեջ մեծ դեր են խաղացել։

Ֆիդայական հայտնի կռիվներից էին ՝ Բաբշենի (1898), Խաստուրի (1899), Սպաղանքի (1899 և 1900), Ցրոնքի (1899), Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (երեքն էլ՝ 1901) կռիվները:

Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Գումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), ժիրայրը (Հարություն-Մարւոիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Իշխանը (Հովսեփ Արղության) և այլն։

1. Պարզաբանել հայերի ցեղասպանության պատճառները:

  • Հայերի, և ոչ միայն, դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն էին;
  • Երիտթուրքական կառավարությունը մասնակցելով Առաջին Աշխարհամարտին, ակնկալում էր հասնել «Մեծ Թուրա»-ի ստեղծմանը;
  • Նյութական դրդապատճառներ, հատկապես հայերի տնտեսական մրցակցությունից ձերբազատվելը և հայերի ունեցվածքը բռնագրավելը։

2. Ներկայացնել Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

Երիտթուրքական ծրագրի իրականցման նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է 3 փուլից բաղկացած ծրագրով ՝

  1. Պատերազմի սկզբին 18-45 տարեկաններից կազմված 60000անոց բանակը, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, զինաթափվել են և 1915 թվականին Էնվերի հրամանով ոչնչացվել։ Այս փուլում նպատակն էր թուլացնել հայերին և բռնագրավել նրանց զինամթերքը։
  2. Հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժերի ձերբակալությունն ու ոչնչացումը։ Զեյթունում և Կոստանդնուպոլսում տեղի են ունեցել մասսայական ձերբակալումներ, հատկապես 1915 թվականի ապրիլի 24ին, երբ ձերբակալվեցին 800 մտավորական։ Նրանց մեջ ընդգրկված էին՝Գրիգոր Զոհրապը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը և այլոք։ 1915 թվականի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան բարձրացվեցին 20 հնչակյան կուսակիցներ։
  3. Կանանց , երեխաների և ծերերի զանգվածային տեղահանումը։ 1915 թվականի մայիս-հունիսին սկսվեցին Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Շատ քաղաքական գործիչներ արդեն կռահել էին, որ այս տեղահանումները հետապնդում էին հայերի ոչնչացման նխատակի իրականացումը։

Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին

Սարդարապատի ճակատամարտ

Մայիսի 22-29 Արագածի լանջերին թնդում էր ճակատամարտ։ Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Մովսես Սիլիկյանի ձեռքերում էր։ Պաշտպանական միջոցներ են ձեռնարկել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ։

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բելեր խավերի ներկայացուցիչները ՝անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից և տարիքից։

Սարդարապատի 9 օրյա ճակատամրտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրվեց 50-56 կմ, վերացվեց Երևանին սպառնացող վտանգը։ Այս հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանիի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման, և հետոսական պաշտպանության ապահովման գործում։

Սարդարապատի ճակատամարտը միավորեց հայերին, և ոչ միայն համախմբեց քաղաքական գործիչներին, այլև ամրապնդեց ՀՀ-ի ստեղծման հիմքերը։

Բաշ Ապարանի ճակատամարտ

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայակակն զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից։

Կռվին միացել էին նաև եզդի աշխարհազորայինները ՝հայերին աջակցելու նպատակով։ Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ։

Ճակատամարտն ավարտվել է մեր լիակատար հաղթանակով։ Այն նույն նշանակությունն է ունեցել հայոց պատմության մեջ, ինչ Սարդարապատինը։ Այս ճակատամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին։

Ղարաքիլիսայի ճակատամարտ

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20ին գրավել է Ջազուռը, Աղբոզը, Ղազթաղչին և այսպիսով, նորից տարբեր քաղաքներ։ Այս ժակատամարտին մասնակցել են ՝Զորավար Անդրանիկը, Հովհաննես Թումանյանը, ով ասել է. « Եթե պատերազմում մէր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությունը ՝շուրջ 5000 մարդ և ավերել բնակավայրերը։

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան։

Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին

1914 թվականին ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին։ Եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։

Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագիրը

Ռուսաստանը սկսեց Առաջին Աշխարհամարտի մեջ իր մասնակցությունը 1914 թվականի հուլիսի 28ին հաջորդող 3 օրվա ընթացքում, որը սկսվեց Ավստրո-Հունգարիայի կողմից Ռուսաստանի դաշնակից Սերբիայի դեմ պատերազմի հայտարարմամբ։ Սանկտ Պետերբուրգի միջոցով Ռուսական կայսրությունը հեռագիր ուղարկեց Վիեննային՝ նախազգուշացնելով Ավստրո-Հունգարիային չհարձակվել Սերբիայի վրա։ Սակայն, Վիեննան չհետևեց հեռագրի պայմաններին և ներխուժեց Սերբիա։ Այսպիսով, Ռուսաստանը սկսեց մոբիլիզացնել իր շատ մեծ պահեստային բանակը։ Հուլիսի 31ին Գերմանական կայսրությունը Բեռլինում պահանջեց ռուսական զորացրում։ Սակայն Ռուսաստանը չարձագանքեց, և Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանն ուներ դեպի հարավ ընդլայնողական նպատակ։ Ռուսաստանի համար պատերազմը հիմնականում վերաբերում էր Օսմանյան կայսրությանը և դրա անկմանը։

Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ծրագիրը

Օսմանյան կայսրությունը սկսեց իր մասնակցությունը 1ին Աշխարհամարտում, որպես կենտրոնական տերություններից մեկը, 1914 թվականի հոկտեմբերի 29ին՝անսպասելի հարձակում իրականացնելով Ռուսաստանի Սև ծովի ափին։ Այս ամենին Ռուսաստանը պատասխանեց 1914 թվականի նոյեմբերի 5ին պատերազմ հայտարարելով։

Կայսրությունը ընկավ անհարմար իրավիճակի մեջ, երբ պատերազմ հայտարարեց Գերմանիայի դեմ։ Նոյեմբերի 11ին Կոստանդնուպոլսում դավադրություն իրագործվեց գերմանացի պատվիրակների դեմ և սպանվեցին մի քանի գքրծիչ։ Դա դրդեց նոյեմբերի 12ի Ադրիանապոլսի գերմանացիների դեմ ապստամբությանը։

Այս պատերազմը պատրվակ էր թուրքերի համար՝ բնաջնջել հայերին աշխարհի երեսից։ Առաջին Աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն իրականացրեց իր տարածաշրջանում՝Կովկասում բնակվող էթնիկ ժողովուրդների հանդեպ։

Կամավոր ջոկատները կազմակերպելու, նրանց զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ տարբեր հայաբնակ վայրերում։ Այս երկրներում/քաղաքներում ստեղծվել էին բյուրոներ, որոնք էլ կարգավորում էին վերոնշյալ հարցերը։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցուցաբերեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, Նյու Յորքի, Փարիզի և Լոնդոնի հայ համայնքները։ Զենքն ու ռազմահանդերձանքն ապահովեց ցարական Ռուսաստանը։

Սկզբնական շրջանում կազմակերպվեցին 4 կամավորական ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին ՝Անդրանիկ (Զորավար, 1ին ջոկատ), Դրաստամատ Կանայան (Դրո, 2րդ ջոկատ), Համազասպ Սրվանձտյանը (3րդ ջոկատ) և Քեռին (Արշակ Գաֆավյան, 4րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին նաև 5րդ, 6րդ և 7րդ ջոկատները։ 5րդ ջոկատի հրամանատարն էր Ա. Ջանփոլադյանը։ 6րդ ջոկատինը՝ Գրիգոր Ավշարյանը, ով 1915 զոհվեց, և նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7րդ ջոկատը կազմավորվեց 1915ի աշնանը ՝Հովսեփ Արղությանի գլխավորությամբ։

Իրականում հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումն ու Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։

Leave a comment