1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյունկա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

Հայերեն, ձյուներդ, լույսը, յոթ, ճյուղից, Հայաստան, այտերս, այրվում են, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծի, բարությունը, համբերություն, այս, նայի, աղբյուր, այնպիսի, հարստություն։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,ստորոգյալ, լուսնյակ, կորույն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հույսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելիերկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։ աէըիօու։
Ակունք = 2 ձայնավոր, 3 բաղաձայն
բարձունք = 2 ձայնավոր, 5 բաղաձայն
խճանկար = 2 ձայնավոր, 5 բաղաձայն
անդունդ = 2 ձայնավոր, 4 բաղաձայն
հրաժեշտ = 1 ձայնավոր, 6 բաղաձայն
պայթյուն = 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դաստիարակ = 3 ձայնավոր, 6 բաղաձայն
մանրէ = 2 ձայնավոր, 3 բաղաձայն
սրբատաշ = 2 ձայնավոր, 5 բաղաձայն
հյուլե = 1 ձայնավոր, 4 բաղաձայն
անընդհատ = 3 ձայնավոր, 5 բաղաձայն
սրընթաց = 2 ձայնավոր, 5 բաղաձայն
մերթընդմերթ = 1 ձայնավոր, 10 բաղաձայն
մտավոր = 1 ձայնավոր, 5 բաղաձայն
դազգահ = 2 ձայնավոր, 4 բաղաձայն

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա , Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա ։

6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիիմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Leave a comment