Փետրվարի 25-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք համագործակցային քննարկում Ավագ դպրոցի դասավանդողներ Հասմիկ Ղազարյանի և Վարդան Կարապետյանի համակարգմամբ։ Քննարկմանը մասնակցում էին 10-11-րդ դասարանների սովորողներ, Ավագ դպրոցի դասավանդողներ, ինչպես նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Տիար Բլեյանը։

Հանդիպման կոնցեպտը հետաքրքիր էր այնքանով, որ քննարկում էինք Թումանյանի ստեղծագործությունները քաղաքական տեսանկյունից, մասնավորապես «Մի կաթիլ մեղր»-ը և պատերազմները։

«Մի կաթիլ մեղր»-ը ընտրվել էր որպես արդի պատմվածք։ Այն գրվել է 1909 թվականին՝ Առաջին աշխարհամարտից ընդամենը հինգ տարի առաջ, իսկ այս պատմվածքը կարծես  ազդարարում էր աշխարհամարտի սկիզբը։

Պատմվածքում կռիվը սկսում է մի կաթիլ մեղրից, իսկ աշխարհամարտը Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից։ Այսպես հասկանում ենք, որ պատերազմի համար պատճառներ պետք չեն, այլ պետք է պատրվակ, առիթ, որով հետագայում կարդարացվի պատերազմը։ Ապա երկու կողմերին միանում են նրանց դաշնակիցները կամ գաղափարակիցները, որով բախումը, պատերազմը դառնում է ավելի զանգվածային։ Նույնը եղավ Թումանյանի՝ վերը նշված բալլադում, 20-րդ դարի երկու աշխարհամարտերում, երբ տարբեր երկրներ ընտրեցին կողմեր և սկսեցին օգնել տվյալ երկրներին։ Միաժամանակ ձևավորվեցին այլ պատերազմներ, որոնց նշանակություն չէին տալիս տվյալ պահին։ Ինչպես, օրինակ, հայերի կոտորածը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց մտնել աշխարհամարտ՝ Ռուսաստանին թուլացնելու և հայերին ոչնչացնելու նպատակով։

Այսպես, հետաքրքրությամբ քննարկեցինք պատերազմներն ու Թումանյանին։ Համոզվեցի, որ Թումանյանը նաև լավ հասարակական և քաղաքական գործիչ էր։ Քաղաքագիտության դասընթացի շրջանակում, Տիգրան Հայրապետյանական օրերին ընդառաջ, քննարկեցինք նաև նրա «Պատերազմ և քաղաքականություն» հոդվածը, որտեղ  բացատրվում էր պատերազմի էությունը, դրդապատճառները։ Լսեցինք նաև տարբեր կարծիքներ Տիար Բլեյանի և սովորողների կողմից։

Տեսադարան

12 thoughts on “Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ն ու պատերազմները

Leave a comment